Բուդյոննովսկի բնակչուհիներից մեկն իր չծնված երեխային դրել է վաճառքի: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն, մայրը պատրաստվում էր ծննդաբերությունից հետո երեխային վաճառել 440 000 ռուբլիով:

2019 թվականի սեպտեմբեր ամսին հղի կինը որոշեց վաճառել ապագա երեխային: Կասկածյալը համացանցում տեղադրել է սոցիալական ցանցերից մեկում գովազդ, որին արձագանքել է ևս մեկ կին՝ այդ մասին հայտնելով իրավապահներին:

Երեխան պետք է ծնվեր դեկտեմբերին, և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ծնվելուց հետո երեխային վաճառվեր 440 000 ռուբլու դիմաց: Ծննդաբերությունից հետո այդ կինը չհրաժարվեց երեխային վաճառելու մտքից: Նա գործարքից հետո կալանավորվել է 2019-ի դեկտեմբերին: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՝ «Թրաֆիքինգով զբաղվելու դեմ»:

Երեխան հիմա հիվանդանոցում է, և նրա ճակատագիրը կորոշեն իրավապահ մարմինները: Երեխայի հոր մասին ոչինչ հայտնի չէ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել