Հեռանկարային ուսումնասիրությունների կանադական ինստիտուտի գիտնականները հեղափոխական հիպոթեզ են առաջ քաշել, որը հերքում է քաղցկեղի մասին նախկինում ունեցած հիմնաքարային պատկերացումները։ Ուսումնասիրողների խումբը կարծում է, որ այս հիվանդությամբ հնարավոր է վարակվել միկրոօրգանիզմների միջոցով, որոնք ապրում են մարդու մաշկի վրա։ Այս մասին հայտնում է Focus.de պարբերականը։

Միկրոբիոմը տերմին է, որն օգտագործվում է այն բոլոր տրիլիոն միկրոօրգանիզմներին բնորոշելու համար, որոնք գոյություն ունեն մեր մարմնում՝ մաշկի վրա և օրգաններում։ Դրանց մեծ մասը փոքրիկ մանրէներ են, սակայն սնկերն ու վիրուսները ևս մտնում են այդ միկրոբների թվի մեջ։ Ըստ մասնագետների՝ դրանք կարող են մարդուց մարդ փոխանցվել և մեծ դեր խաղալ այնպիսի հիվանդությունների փոխանցման գործում, ինչպիսիք են ճարպակալումը, սրտանոթային հիվանդությունները, դիաբետը և քաղցկեղը։

«Եթե մեր հիպոթեզը, պարզվի, համապատասխանում է ճշմարտությանը, ապա այն ամբողջապես կփոխի մեր հայացքները հասարակական առողջապահության ոլորտի վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ շատ հիվանդություններ, որոնք ավանդաբար չեն համարվում ինֆեկցիոն, այնուամենայնիվ, կարող են վարակիչ լինել», - ընդգծել է միկրոկենսաբանության պրոֆեսոր Բրետ Ֆինլին։

Հիպոթեզը կարիք ունի հաստատման և մշակման։ Բազմաթիվ այլ ուսումնասիրություններ են անհրաժեշտ միկրոբային փոխանցումն ուսումնասիրելու և դրա հետևանքները պարզելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել