Ուղեղի վիրահատություն սխալ կողմից

Ուղեղի հիվանդությունը որոշ դեպքերում կարող է հանգեցնել մահվան։ Ռոդ Այլենդի վիրաբույժները հիվանդի գանգը բացել են սխալ կեղմից և վիրահատել են հակառակ կիսագունդը։ Երեքից երկու դեպքում բժիշկը ժամանակին հասկանում է իր սխալը և կանխում բացասական հետևանքների առաջացումը։ Սակայն այս հիվանդի բախտը չի բերել, և իր սխալի համար հիվանդանոցը փոխհատուցել է $50,000:

Առողջ ոտքի անդամահատում

Վիլի Քինգի անունը բազմաթիվ թերթերում հայտնվեց, երբ 1995 թ. վիրաբույժն անդամահատեց նրա առողջ ոտքը։ Այդպես Վիլին զրկվեց երկու ոտքից էլ։ Դատելով տեղեկություններից՝ վիրաբույժը բոլոր փաստաթղթերում սխալ էր նշել հիվանդ ոտքը։ Քինգը դատի տվեց ինչպես բժշկին, այնպես էլ հիվանդանոցին։ Նա ստացավ $1,2 միլիոն, իսկ վիրաբույժին զրկեցին լիցենզիայից։

Մկրատ որովայնի խոռոչում

Լիոնի բժիշկները մկրատը թողել էին հիվանդի որովայնում 2011 թ.։ Հիվանդը կին էր՝ Աննան։ Նա մի օր դիմեց բժիշկներին՝ որովայնի ցավեր զգալով, որոնք էլ իրենց հերթին վստահեցնում էին, որ վիրահատությունից հետո որովայնում ցավեր ունենալը բնական երևույթ է։ Միայն այն ժամանակ, երբ կնոջ մոտ արյունոտ հազ սկսվեց, բժիշկները ռենտգեն կատարեցին՝ հայտնաբերելով վիրահատության ժամանակ մնացած մկրատը։

Մետաղական պտուտակներ ողնաշարում

Արթուրո Իտուրալդեն հայտնի է նրանով, որ դատարան հայց է ներկայացրել հիվանդանոցի դեմ և հաղթել՝ որպես փոխհատուցում ստանալով $5,6 մլն։ Արթուրոն մեջքի հետ կապված խնդիրներ ուներ և դիմեց վիրաբույժի, որպեսզի վերջինս մեջքի մեջ տեղադրի մետաղական հատուկ ձողեր։ Տեսականորեն ձողերը պետք է պահեին ողնաշարը։ Վիրահատությունից մի քանի օր անց Արթուրոյի մեջքը սկսեց ավելի ու ավելի ցավել։ Երբ նա կրկին հիվանդանոց գնաց, հայտնաբերեցին, որ վիրաբույժը ձողերի փոխարեն տեղադրել է պտուտակներ։

Սեքս-հիվանդանոց

Պոլ Լոզանոն տառապում էր դեպրեսիայով։ Նա դիմեց Հարվարդի բժշկական դպրոցի բժիշկ Մարգարետ Բին-Բայոգին՝ պատշաճ բուժում ստանալու համար։ Վերջինս հիվանդին հավատացրեց, որ ինքը նրա մայրն է, իսկ Պոլը՝ իր երեխան։ Երբ Պոլը գնում էր սեանսների, բժիշկը նրան ստիպում էր ԲԴՍՄ սեռական հարաբերություն ունենալ։ Նման տեսակի «բուժումը» Լոզանոյին ստիպել է մի քանի անգամ հիվանդանոց ընկնել, և վերջիվերջո նա կյանքին ինքնասպանությամբ վերջ դրեց։ Ավելի ուշ Պոլի ընտանիքը դատարան դիմեց և ստացավ $1 մլն փոխհատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել