1in.am-ը գրում է.

«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը հաղորդագրություն  է տարածել, որով տեղեկացնում է, որ հուլիսի 12-ից սկսած՝ ամեն օր, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ը, Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անցկացվելու է ստորագրահավաք` Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ից պահանջելով կարգալույծ անել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: 

 Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռի մամլո դիվան Տեր Վահրամից: Վերջինս նշեց, որ մեկնաբանություն չունի, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, պատասխանեց. «Ինձ համար ընկալելի չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել