Hraparak.am-ը գրում է.

Ամերիկյան ռազմաբազաներում կխստացվի հսկողությունը արտասահմանցի կուրսանտների հանդեպ։ Նրանք կգտնվեն մշտկան հսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը։ Ըստ հաղորդման, Պենտագոնը նոր կանոնակարգ է մշակել, որը թույլ կտա նկատել պատոնցիալ սպառնալիքները «ներսից», սահմանափակել հրազենային զենքի ձեռքբերման եւ օգտագործման հնարավորությունները, իրականացնել վերահսկողություն ամերիկյան ռազմական բազաներում վերապատրաստում անցնող արտասահմանցի կուրսանտների ելումուտի հանդեպ։ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն էլ հայտարարել է, որ նոր կանոնադրությունը կկիրառվի բոլոր բազաներում։ Նշենք, որ նման փոփոխություններն օրակարգ իջան այն բանից հետո, երբ 2019-ի դեկտեմբերին սաուդցի զինվորական կուրստանտը, ով պատրաստություն էր անցնում Փենսակոլի ռազմական բազայում հրազենային կրակ էր բացել զինվորականների վրա՝ սպանելով երեք զինվորականի, եւ վիրավորելով ութին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել