Shantnews.am-ը գրում է.

18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշի Bad Guy սինգլը «Տարվա երգ» անվանակարգում «Գրեմմի» մրցանակ է նվաճել։ Այս մասին հայտարարվել է Լոս Անջելեսում, «Գրեմմի» մրցանակաբաշխության 62-րդ արարողության ժամանակ։ Մրցանակը հանձնվել է երգի հեղինակներին՝ Այլիշին ու նրա եղբորը՝ Ֆիննեաս Օ՝Քոննելին։

Լավագույն տեսահոլովակի համար մրցանակի է արժանացել ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի և քանթրի կատարող Ռեյ Բիլլի Սայրուսի Old Town Road երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

«Զրույցի ժայրի լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակ է շնորհվել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամային՝ աուդիոկրիչների վրա մեմուարների թողարկման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել