Իսպանացի բժիշկ-դիետոլոգները պատմել են, թե ինչպես է կարելի այրել ավելորդ ճարպերը եւ զուգահեռաբար մեծացնել մկանային զանգվածը:

Բարսելոնյան La Vanguardia պարբերականին տված հարցազրույցում նրանք ասել են, որ մարզման եւ սնվելու ծրագիրը պետք է բաժանել 2 մասի: Լավ ֆիզիկական վիճակի հասնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սկզբում մի քանի շաբաթվա ընթացքում աշխատել մկանների վրա, իսկ հետո այրել ճարպերը:

Ընդ որում սննդի հիմքում մարզումների ժամանակ պիտի լինեն սպիտակուցներով հարուստ մթերքներ: Ամենաառաջինը ձու, որը պարունակում է լեյցին ամինաթթուն, որն օգնում է մկանների աճին: Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ նշվում էր, որ ձվի օգտագործումը կապում էին սրտի հիվանդությունների զարգացման հետ: Օրինակ, անոթների աթերոսկլերոզը, որը կապված է խոլեստերինի մեծ քանակության հետ: Գիտնականները ձվի հատկությունների շուրջ վիճում են մինչ օրս: Պարզվում է, որ օրական մեկ ձվի օգտագործումն առողջությանը վնաս չի:

Լեյցինով հարուստ մյուս մթերքը հավն է: Դիետոլոգները այն լավ այլընտրանք են համարում կարմիր մսին:

Մարզումներից առաջ, մանավանդ ուժային մարզումներից, իսպանացի բժիշկները խորհուրդ են տալիս ուտել բանան, իսկ հետո բնական յոգուրտ՝ առանց շաքարի:

Սննդակարգում խորհուրդ են տալիս մտցնել նաեւ ավոկադո, լոբազգիներ եւ ձկնամթերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել