Բիզնեսմեն Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդի չափով՝ կազմելով 32 միլիարդ դոլար, հաղորդում  է Forbes-ը:

Блумберг-ի տվյալներով Մասկի կարողությունը երկուշաբթի կազմում էր 30.9 մլրդ դոլար, իսկ հինգշաբթի այն հասել է 33.3 մլրդ դոլարի: ընդ որում նշվում է, որ շաբաթ այն նվազել է 300 մլն դոլարով:

Նշվում է, որ այս ցուցանիշը գրանցվել է Tesla ընկերության կապիտալիզացիայի շնորհվ, որի բաժնետոմսերի 22%-ը Մասկինն է:

Ինչպես հայտնի է դարձել՝ ընկերության շուկայական գինը 1 շաբաթվա ընթացքում աճել է 16%-ով և հասել 100 միլիարդ դոլարի:

Պարզվում է, որ  սա թույլ է տվել Тesla-ին երկրորդ տեղը գրավել աշխարհի ավտոմեքենաների ընկերությունների թվում՝ առաջին տեղը զիջելով ճապոնական Toyota-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել