Մինչ այժմ կարծիք կար, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսին  են քաղցկեղն ու դիաբետը չեն փոխանցվում մարդուց մարդուն: Սակայն կանադացի հետազոտողները նոր վարկած են առաջ քաշել, համաձայն որի, այս հիվանդությունները փոխանցվում են մանրագույն մասնիկների միջոցով, որոնք հիվանդից անցնում են մյուս օրգանիզմներին, գրում է գերմանական Focus Online-ը:

Ըստ նրանց՝ քաղցկեղը կարող է զարգանալ մարդու օրգանիզմում նրա գենետիկ հակվածության պատճառով, ինչպես նաեւ շրջակա միջավայրով եւ կենսակերպի գործոններով պայմանավորված:

Հետազոտողները կասկածում են, որ շատ հիվանդություններ, որոնք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքին են դասվում, այնուամենայնիվ կարող են փոխանցվել մարդուց մարդուն: Ընդ որում նրանք փոխանցվում են հատուկ միկրոօրգանիզմներով: Մասնավորապես, գիտնականները ենթադրում են, որ քաղցկեղով հիվանդների միկրոօրգանիզմները տարբերվում են առողջներից: Եթե հիվանդի միկրոօրգանիզմը տեղափոխենք առողջ օրգանիզմ, ապա այն կվարակվի: Հետազոտողները ապացուցել են, որ միկրոօրգանիզմը կարող է մարդուց փոխանցվի մարդուն սերտ կապի ժամանակ:

«Միկրոօրգանիզմները բարի են եւ չար: Նրանք կարող են գլխավոր դեր խաղալ այնպիսի հիվանդությունների փոխանցման ժամանակ, ինչպիսիք են ճարպակալումը, սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը եւ դիաբետը»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ եթե թեզը ճիշտ լինի, ապա այն ամբողջովին կշրջի առողջապահությունում ընդունված հայացքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել