Ինչո՞ւ են որոշ մարդիկ արագորեն հասնում ֆինանսական բարձունքների, իսկ ոմանք անհաջողության են մատնվում:

Ներկայացնում ենք ստուգված միջոց, որը կսովորեցնի ճիշտ պահել և ավելացնել խնայողությունները:

Ինչպես փող կուտակել

Ժողովրդական նշաններ

1. Փողը պետք է լավ դրամապանակի մեջ պահել: դրամապանակ գնելիս ժլատություն մի արա, ուշադրություն դարձրու գույնին և որակին: Ասում են՝ փողը կարմիր գույն և բնական նյութեր է սիրում: Նաև խորհուրդ է տրվում դեն չնետել հին դրամապանակները:

2. Աշխատիր ազատվել մանր մետաղադրամներից, կեղտոտ և պատռված թղթադրամներից, խզբզված դրամներից: Դրանք կրում են նախորդ տիրոջ էներգետիկան, ուստի դրանք առաջին հերթին ծախսիր:

3. Դրամապանակումդ նաև հին կտրոններ, հաշիվներ, օգտագործված տոմսեր և այլ մնացորդներ մի պահիր:

4. Ֆինանսական բարեկեցություն չեն բերի նաև պատահաբար կամ անազնիվ ճանապարհով ստացված միջոցները: Ավելի լավ է՝ դրանք օգտակար ձևով ծախսիր՝ նվիրաբերիր չքավորներին կամ բուժման համար:

5. «Փոշը հաշիվ է սիրում»: Մի մոռացիր այս մասին: Իսկ խնայողությունները հաճախակի հաշվում չեն սիրում:

6. Ֆինանսական հաջողություն կբերի փոքր թալիսմանը դրամապանակի մեջ: Օրինակ՝ ծննդյանդ ամսաթվով թղթադրամը կամ մետաղադրամը: Իսկ այնտեղ ընտանիքի լուսանկարը պահել պետք չէ: Դա խախտում է փողի հոսքը:

7. Երբեք մի ծախսիր ամբողջ կանխիկ փողը: Որպեսզի դրամապանակը միշտ լիքը լինի, դրա մեջ պետք է գոնե մեկ թղթադրամ մնա:

8. Բոլորս սովոր ենք կուտակել «սև օրվա» համար, բայց դա միայն սրում է ֆինանսական դրությունը: Դա քեզ ուղղորդում է չքավորության, բայց դա գործում է ձգողականության օրենքի պես․ եթե միշտ մտածես «սև օրվա» մասին, այն կգա: Ավելի լավ է՝ մի օգտակար բանի համար կուտակել, օրինակ՝ արձակուրդի:

«Կախարդական պահուստ» ծես

Ֆինանսական բարեկեցության համար

1. Այս ծեսը հարմար կլինի ինչպես խնայող մարդկանց, այնպես էլ շատ ծախսող: Գլխավորը հավատալը և պահանջվող ամեն ինչն անելն է:

2. Վերցրու 27 անուն փող: Կարող են լինել տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ և մետաղադրամներ ցանկացած գումարի չափ: Տանը մի գաղտնարանում պահիր փողը:

3. Երբ որոշել ես՝ որտեղ ես փողը պահելու, վերցրու մի մետաղադրամ կամ թղթադրամ և ասա. «Պահուստ հաջողության համար: Փող կդնեմ և երջանիկ կապրեմ»:

4. Հետո փողդ թաքցրու: Հաջորդ օրը նույն պրոցեդուրան կրկնիր: Փողը պահիր 27 օր շարունակ: «Կախարդական պահուստը» կհավասարակշռի դրամական հոսքը, նաև դրական տրամադրվածությամբ փող կուտակելու սովորություն կձևավորի:

Փողը ճիշտ տնօրինիր, որ երբեք կարիք չունենաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել