Armenpress.am-ը գրում է․

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է «Թվիթեր»-ում ՀՀ ԱԳՆ մկրոբլոգում կատարված գրառման մեջ

Թուրքիայի արևելքում հունվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 մարդ։ 6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքից հարավ-արևմուտքում հունվարի 24-ին` տեղական ժամանակով 20։55-ին։ Ցնցումներ են զգացվել երկրի տաբեր հատվածներում, ինչպես նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել