Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։

Եվ այսպես, ինչու երեխաները չեն սիրում դպրոցը։

  1. Ուսուցիչը։

Երբ դուք նոր եք դպրոց մտնում, ձեզ նույն պահին փորձում են վախ ներշնչել։ Դրանցից մեկը ուսուցչից ունեցած վախն է։

  1. Գնահատականի վախը։

Առաջին վախից հետո զարգանում է գնահատականի վախը, իսկ հետո՝ ծնողների կամ տնօրենի կողմից պատժվելու վախը։ Դպրոցում ընդունված է չնայել, թե դու ով ես, քո մասին դատում են գնահատականներով։

  1. Սխալվելու վախը։

Եվս մեկ վախ է սխալ գործելու վախը։ Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։

  1. Թրոլլինգ։

Դպրոց գնալ չցանկանալու ևս մեկ պատճառ է համադասարանցիների ծաղրը։ Եվ հաճախ դա ուսուցիչների մեղքն է, որոնք երեխաներին ծիծաղի առարկա են դարձնում՝ նրանց ասելով, որ տվյալ բանն այնպես չեն անում, ինչպես իրենց համադասարանցիները։

  1. Հիմար թեստերը։

Դասերի ժամանակ տրվող թեստերը շատ հաճախ հիմար բաներ են, քանի որ դրանցում բացակայում է սեփական տարբերակի պատասխանը։ Լավ գնահատական ստանալու համար երեխան փորձում է առաջարկվածներից որևէ տարբերակ ընտրել, բայց չէ՞ որ նա կարող է իր տարբերակն ունենալ, իր կարծիքը, որը չի կարող գրել փաստորեն։

  1. Տնային առաջադրանքների ծավալը։

Ես կարդացել եմ, որ ոչ մի ապացույց չկա, որ տնային առաջադրանքն ազդում է երեխաների կրթության ու առաջադիմության վրա։ Բայց հաճախ դպրոցներում տնային աշխատանքների այնպիսի ծավալ են հանձնարարում, որ երեխան ժամերով չի կարողանում կտրվել տետրերից ու գրքերից, էլ չենք խոսում ողնաշարի խնդիրների մասին։

  1. Բացառիկության արգելք։

Դպոցներում չեն սիրում, երբ ինչ-որ մեկը տարբերվում է մյուսներից։ Դա սկսվում է ուսուցիչներից, փոխանցվում է աշակերտներին ու նրանց հետ է մնում իրենց ողջ կյանքում։

  1. Դպրոցը չի սովորեցնում երջանիկ լինել։

Երբ Ջոն Լենոնը 5 տարեկան էր, մայրը նրան ասաց, որ կյանքում ամենագլխավոր բանը երջանիկ լինելն է։ Հետո նա դպրոց գնաց, ու նրան հարցրին, թե ինչ է երազում դառնալ, ինչին նա պատասխանեց՝ երջանիկ։ Նրան ասացին, որ չի հասկանում առաջադրանքը, ու Լենոնը նրանց հակադարձեց՝ այդ դուք չեք հասկանում կյանքը։

  1. Դպրոցը չի սովորեցնում աշխատել ինֆորմացիայի հետ։

Օրինակ, երբ Յութուբում նայում ես, թե ինչպես է ֆիզիկայի ուսուցիչը պարզորեն ու հետաքրքիր մատուցմամբ բացատրում նոր նյութը, հասկանում ես, որ այդ ռեսուրսների ընթերցանությունն ու դիտումը կարող է փոխարինել տասնյակ ձանձրալի դասերին։

  1. Դպրոցը չի պատրաստում հասուն կյանքին։

Դպրոցը հասուն կյանքի նախապատրաստությունը պետք է լինի, սակայն նա չի սովորեցնում թե ինչպես պահպանել ու ավելացնել շահույթը, ոչ էլ ընդհանրապես ինչպես գումար վաստակել։ Դպրոցում շատ կարևոր առարկա կլիներ՝ սովորեցնել, թե ինչպես միմյանց հասկանալ։ Չէ՞ որ շփվելու հմտությունն ամենակարևոր բանն է դպրոցում և ընդհանրապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել