Tert.am-ը գրում է.

2019 թվականի Արցախի ՊԲ ձեռքբերումներն ու հաջողությունները կարելի է գնահատել գոհացուցիչ, սակայն ունենք շատ աշխատանքներ բոլոր ուղղություններով: Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը՝ ամփոփելով բանակային տարվա արդյունքները:

Նրա խոսքով՝ 2019 թվականի կարևոր ձեռքբերումը պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է:  

Կարեն Աբրահամյանը նշել է՝ մարտական հերթապահության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: «Առաջին հերթին ես ուզում եմ նշել հիմնական դրված նպատակն էր բարձրացնել մեր զորքի անվտանգությունը և բարելավել կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում մի շարք զորամասերում բարելավվել են կենցաղային պայմանները, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին»,- նշել է նա:

Բացի այդ, ՊԲ հրամանատարի խոսքով, տարվա ընթացքում կառուցվել են մի շարք ապաստարաններ, գետնատնակներ:  «Կապի համակարգում ստացել ենք այն ցուցանիշները, որն ապահովում է մեր հրամանատարության կողմից լիարժեք իրականացնել մարտական հերթապահության ղեկավարումը: Մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը, զարգացում է  ապրել բոլոր զորատեսակներով՝ սկսած համազորային, ավարտած մարտական տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերով և ստորաբաժանումներով: Որակական զարգացում է ունեցել տարվա ընթացքում ՀՕՊ համակարգը»- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել