Նիկոլը այսօրվա ասուլիսին էլ Հրայր Թովմասյանից կախվեց, էլ Սերժ Սարգսյանից: Մի տեսակ նեղվում էի, որ ինձ մոռացել էր, էն էլ չէ, վերջում ինձ էլ հիշեց իմ ստեղծագործական դերով:

Մնացել էր երգիս տակ:

Դե հասկանալի է, կյանքում գեթ մեկ իսկական ընկեր չունեցած մարդու համար այս երգը հիշեցում է իր ապագա միայնակ ու դժնդակ օրերի մասին:

Հատուկ կիսվում եմ, որ Կապան-Երևան հետադարձին լսելով գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել