Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է նրա տնտեսական վեկտորի պատճառով: Այս մասին են վկայում Washington Post-ի և ABC News-ի հարցման արդյունքները:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 51% -ը հավանություն չի տալիս Թրամփի աշխտանքի ընդհանուր արդյունավետությանը: Եվ չնայած նախագահի քաղաքականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը հիմնականում բացասական է, այնուամենայնիվ, նրա հավանության վարկանիշը զգալիորեն բարելավվել է նախորդ տարվա 38%-ի հետ համեմատած:

Ուսումնասիրության տվյալներով, ԱՄՆ բնակիչների 56%-ը կարծում է, որ նախագահը ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում: Արդյունքները ցույց են տալիս, որ երկրի հզոր տնտեսությունը և անկախ կողմերի աջակցությունը Թրամփին օգնում են դիմակայել իմպիչմենտի գործընթացին, որի ընթացքում դեմոկրատները պնդում են, որ նախագահը չարաշահել է իր լիազորությունները և խոչընդոտել է Կոնգրեսին հետաքննել իր գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել