Էստոնական Wesipruul առագաստանավով Տեներիֆե ուղևորվող զբոսաշրջիկների խումբը օվկիանոսում լողացող խնամքով փաթեթավորված արկղեր է հայտնաբերել, որոնց վրա թվեր և տառեր են եղել։
Պարզվել է, որ դրանց մեջ մոտ կես տոննա հաշիշ է եղել, հաղորդել է էստոնական Postimees թերթը։
Էստոնացի Քրիստո Քիփի Wesipruul զբոսանավից, որը զբոսաշրջիկների հետ դուրս էր եկել հետևելու դելֆիններին, Սան-Միգել նավահանգստից մեկ ու կես մղոն հեռավորության վրա օվկիանոսում լողացող փաթեթներ են նկատել։
Ինչպես պատմել է Քիփը, երբ փաթեթներից մեկը նավ են բարձրացրել և բացել են, դրանում շագանակագույն նյութ են հայտնաբերել, որը հաշիշ է պարզվել։
Նավապետը գտածոյի մասին հաղորդել է տեղի ոստիկանությանը։ Դեպքի վայր ուղղաթիռ են ուղարկել, ոստիկանությունը հարցաքննել է ուղևորներին և նավապետին։
Փաթեթների ծագման կամ դրանց տիրոջ մասին որևէ տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա։