Մարտին Սկորսեզեի «Գայլը Ուոլ-Սթրիթից» ֆիլմի գխավոր հերոսի նախատիպ Ջորդան Բելֆորթը դատական հայց է ներկայացրել Red Granite Pictures ընկերության ֆիլմի ստեղծողների դեմ, հաղորդում է Forbes-ը։

Բելֆորթը պնդում է, որ ընկերությունը ստել է, թե իր հուշերի հիման վրա նկարահանված ֆիլմը «օրինական կերպով է ֆինանսավորվել», երբ այն վաճառել է պատմության իրավունքները։ Նա նաև մեղադրում է Red Granite-ի ղեկավար Ռիզա Ազիզին այն բանի համար, որ նա մալայզիական պետական 1MDB ընկերությունից խարդախությամբ տիրացել է գրեթե 250 միլիոն դոլարի։

Բորսայական նախկին միջնորդը պահանջում է, որ իրեն 300 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարեն և չեղյալ համարեն Red Granite-ի հետ գործարքը։

«Գայլը Ուոլ-Սթրիթից» ֆիլմը էկրաններին է դուրս եկել 2014 թվականին, գլխավոր դերում նկարահանվել է Լեոնարդո դի Կապրիոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել