Փաշինյանն իր հերթական երկարաշունչ ասուլիսի ժամանակ պնդեց, որ կեղծվել են, մասնավորապես, 1996–ի նախագահական ընտրությունները։

Երեք հարց այս կապակցությամբ.

1. Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996-ի նախագահական ընտրությունները, ապա ինչո՞ւ, իր ոճին հավատարիմ, քրեական գործեր չի հարուցում և իրավական առումով չի անդրադառնում ընտրակեղծիքներին, դրան հաջորդած ծեծ ու ջարդին, քաղաքական հետապնդումներին, վայրագություններին և այլն։ Չէ՞ որ դասական առումով սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել հենց 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին կան ոչ միայն քաղաքական գործիչների (այդ թվում՝ տերպետրոսյանական թիմի կարկառուն ներկայացուցիչների), այլ նաև միջազգային կառույցների (մասնավորապես՝ ԱՄՆ պետդեպի) վկայությունները և գնահատականները։

Ի դեպ, և՛ 1996–ից, և՛ դրան հաջորդած մյուս ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական զարգացումների արդյունքում եղել են ֆիզիկապես տուժած քաղաքացիներին (մահվան ելքով կամ առողջության վնասումով), բայց վարչապետը պետբյուջեի հաշվին գումարներ է վճարում միայն 2008-ի հետ կապված մարդկանց։ Ինչո՞ւ է այդպես ստացվում։ Ներքուստ սեփական մեղքի զգացո՞ւմ ունի նա։ 2008-ին տուժածներն ավելի՞ հավասար են, քան մյուսները։

2. Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996-ի նախագահական ընտրությունները, ապա ինչպե՞ս էր Տեր–Պետրոսյանին աջակցում 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, և ինչպես էր մարտի մեկին ղեկավարում փողոցային անկարգությունները՝ հանուն «չարիքի իշխանության» վերականգնման։ Չէ՞ որ, ինչպես ինքն է սիրում ձևակերպել, ժողովրդից գողացած քվեներին առնչվող հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել