Իցուկուսիմա, Ճապոնիա

Ճապոնական Իցուկուսիմա կղզիները համարվում են սուրբ վայր, որտեղ մաքրություն պահպանելը կարևորագույն սկզբունք է : Հենց այդ սկզբունքի պահպանման համար հոգևորականները կառավարությանը համոզել են ընդունել օրենք, համաձանյ որի՝ կղզիներում արգելվում է մահանալ : 1878 թ. ի վեր այստեղ արգելվում է ոչ միայն մահը, այլև ծնունդը : Հղի կանանց և տարեցներին թույլատրվում է կղզում գտնվել միայն հատուկ փաստաթղթի առկայությամբ, որը կհավաստի, որ առաջինները չեն ծննդաբերի այնտեղ, իսկ երկրորդները չեն մահանա : Կղզիներում միայն մեկ անգամ է արյուն թափվել՝ 1555 թ. Միյաձիմայի ճակատամարտի ժամանակ, որից հետո հաղթողկողմը հրաման արձակեց կղզիները դիերից մաքրելու մասին :

Լոնգյիր, Նորվեգիա

Արկտիկական Լոնգյիր քաղաքում, որը գտնվում է նորվեգիայի Շպիցբերգեն կղզիախմբի կղզիներից մեկում : Այստեղ, ևս, մահն արգելված երևույթ է : Քաղաքը դեռևս ունի փոքրի գերեզմանատուն, որը, սակայն, նոր դիեր չի ընդունում արդեն 70 տարի շարունակ : Արգելքի պատճառն այն է, որ հանգուցյալների օրգանները երբեք մինչև վերջ չեն նեխում : Հայտնաբերվել է, որ Լոնգյիրում թաղված մարմինները իրականում հրաշալիորեն պահպանվել են մշտական ցրտի պայմաններում : Գիտնականներին անգամ հաջողվել է գտնել 1917 թ. մահացած մարդու մարմնի հյուսվածքներում վիրուսի հետքեր : Այն մարդկանց, որոնք ծանր հիվանդ են կամ մահամերձ, ինքնաթիռներով կամ նավերով ուղարկում են Նորվեգիայի այլ քաղաքներ :

Ֆալչանո դել Մասիկո, Իտալիա

Իտալիայի հարավում գտնվողայս փոքրիկ քաղաքում մահվան արգելքի պատմություը մի փոքր այլ է : Այստեղ մարդկանց արգելում են մահանալ ոչ թե շրջակա միջավայրի կամ կրոնական հավատալիքների պատճառով, այլ պարզապես նրա համար, որ թաղելու համար ոչ մի ազատ վայր չկա : Քաղաքապետը հրաման է արձակել, ըստ որի՝ «տեղի բնակիչներին ու հյուրերին արգելվում է մյուս աշխարհ գնալը» : Ներկայումս քաղաքապետը նախատեսում է նոր գերեզմանատուն կառուցել, սակայն մինչ այդ օրենքը դեռևս կիրառելի է :

Սարպուրենքս, Ֆրանսիա

Սարպուրենքս քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում : Մահվան արգելքի վերաբերյալ հրաման տվել է քաղաքապետը  այն բանից հետո, երբ դատարանն արգելեց ընդարձակել քաղաքային գերեզմանի տարածքը : Քաղաքապետ Ժերար Լալաննան ոչ միայն արգելեց մահանալը, այլև նշեց, որ նրանք, ովքեր կորոշեն մահանալ, խստերոն կպատժվեն : Նրա գործողությունները կարծես պատասխան լինեին դատարանի որոշմանը : Հրամանը տալուց 10 ամիս անց հենց ինքը՝ Լալաննան մահացավ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել