Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մամուլի ասուլիսը՝ ներկայացնելով 100 փաստ կառավարության աշխատանքներից:

Փաստ համար 61

Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է 2.5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում:

Փաստ համար  62

2018թ. 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել  է  6,2 անգամ՝ ավելի քան 500 տոկոսով:

Փաստ համար 63

2019 օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հավաքվել է շուրջ 21 հազար լքված մեքենայի կմախք:

Փաստ համար 64

Հատուկ քննչական ծառայության 2019թ. գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն դրամ:

Փաստ համար 65

ՊԵԿ իրավական գործառույթի իրականացման արդյունքում 2019թ. պետական բյուջե է գանձվել 50,9 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսով: Սա թաքցված հարկերի հայտնաբերման գործընթացն է:

Փաստ համար 66

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք  բերված փաստական տվյալների ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրում օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Փաստ համար 67

Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:

Փաստ համար 68

2019թ. հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է այնտեղ պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, և դրա հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը, իր հերթին բերելով քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացում: «Դատապարտյալները սովորաբար ճաշարաններում հաց չեն ուտում, քանի որ պիտանի չեն ուտելու համար, երբ ասվում է թե 100 տոկոս ցուցանիշ ապահովում է, դա նշանակում է, որ սնունդը այնքան լավն է, որ օգտվում են»,-ասաց նա:

Փաստ համար 69

2020թ. հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը:

Փաստ համար 70

2019թ.  երեք եռամսյակի տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: «էն որ Ազգային ժողովում ասում էի գազ են կաչատ անում, սա էլ այդ քննադատության կոնկրետ արտահայտությունն է»,-ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել