Երկու լեհ բժիշկներ, շնորհիվ իրենց համարձակության և բարության, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել են ավելի քան 8000 մարդկային կյանք :

Եվգենիուշ Լազովսկին ու Ստաիսլավ Մատուլևիչը գերմանական շրջափակման ժամանակ աշխատում էին որպես բժիշկներ լեհական Ստալյովա-Վոլյա քաղաքի Ռոզվադով թաղամասու :

Մատուլևիչը հակարծակի հայտնաբերեց, որ եթե առողջ մարդկանց ներարկեն մահացու Proteus OX19 բակտերիաներ, ապա այն դեպքում, եթե տիֆի ստուգման թեստավորում անցկացնեն, թեստը դրական արդյունք ցույց կտա, չնայած որ իրականում նման հիվանդության ախտանշաններ չեն  լինի :

Այսպիսով, Լազովսկին ու Մատուլևիչը մահացու բակտերիաները ներարկեցին հազարավոր մարդկանց օրգանիզմներում՝ համաճարակի պատրանք ստեղծելով : Վարակված հրեաներին գերմանացիները սպանում էին, քանի որ նրանք վարակը փոխանցում էին գետտոների շրջակայքում բնակվող մյուս մարդկանց : Սակայն քանի որ «համաճարակը» գնալով ահռելի մեծ ծավալների էր հասնում՝ վերջիվերջո վախեցած գերմանացիները պարզապես փակեցին կարանտինացված տարածքները :

Լազովսկին ու Մատուլևիչը փրկեցին 12 գետտոներում պահվող ավելի քան 8000 մարդու՝ ոչնչացումից և մահվան ճամբարներ ուղարկելուց : Լազովսկին ողջ մնաց պատերազմի ընթացքում և 1958 թ. ուղևորվեց Ամերիկա, որտեղ շարունակեց որպես բժիշկ աշխատել մինչև 80-ական թվականների վերջը : Մահացավ 2006 թ. : «Բժշկի գլխավոր առաջադրանքը կյանքեր փրկելն է : Դա էլ մեր եղանակն է եղել կյանքեր փրկելու», - ասել է նա :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել