Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, ով ինչպես նախկինում` նախ ներկայացրեց 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։

Այսպիսով նա սկսեց նրանից, որ երկու տարվա ընթացքում` 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով,  որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները:

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներիդ պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ»,-ասաց նա և նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

«Այսինքն մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը»,-ասաց նա և նշեց, որ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

«Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է»,-ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել