Tert.am-ը գրում է.
Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում հունվարի 24-ի երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:55-ին (Երևանի ժամանակով 21:55-ին)` Սիվրիջ քաղաքի մոտակայքում:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրաշարժի հետևանքով կա 4 զոհեր: Նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են` երկուսը՝ Մալաթիայից, երկուսը՝ Էլագըզից:
Ինչպես հայտնում է Trand գործակալությունը, զոհերի թիվն աճել է: Այժմ նշվում է նվազագույնը 14 զոհի մասին, կան հարյուրավոր վիրավորներ: Հրապարակվել են նաև աղետի առաջին լուսանկարներն ու տեսանյութերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/01/25/turkey/3193463
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել