Tert.am-ը գրում է.

Երկրում քրեածին իրավիճակը սրվել է, և իրավապահ մարմինների քայլերը պետք է առավել վճռական լինեն՝ միտված հանցավորության մակարդակի նվազեցմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Հանրության մեջ ներքին լարվածություն կա, իրավապահ մարմիններն ու առհասարակ դատաիրավական ամբողջ համակարգն էլ արդյունավետ չի աշխատում: Այդ համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն կա, ճգնաժամը հաղթահարված չէ»,- ասել է փաստաբանը:

Ըստ Նորիկյանի՝ իշխանությունները պարտավոր են ամբողջապես բացահայտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների բոլոր շարժառիթներն ու դրդապատճառները, քանի որ այդ գործերում կան մի շարք հանելուկային հանգամանքներ:

«Պետական հեղաշրջման մասին հայտարարությունները տարօրինակ են: Եթե մամուլում նման տեղեկություններ են սպրդում, բարձր մակարդակում հայտարարություններ են արվում, գլխավոր դատախազությունը պետք է քրեական հետապնդում հարուցի: Իրավասու մարմինները պարտավոր են համապատասխան իրավական գործընթաց սկսել: Իրավապահ համակարգը պետք է հստակորեն ասի՝ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ, թե՞ ոչ»,- ասել է փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել