Կորեացի նկարազարդող Յան Սե Ինը, որն ավելի հայտնի է Zipcy կեղծանունով, իր կատարած աշխատանքներում սերը, քնքշանքն ու իրական մտերմությունն այնքան լավ է պատկերում, որ դուք գրեթե զգում եք դրանք։
Zipcy-ին նկարել սկսել է մանուկ հասակից։ Ներկայումս նա հայտնի թվային նկարիչ է, ով իր նկարները ստեղծում է ֆոտոշոփի միջոցով։ Նրա սիրելի թեման սերն է և զույգերի հարաբերությունները։ Նա նշում է, որ ամենից հեշտը մարմնի կոնտուրն ու ընդհանուր դիմագծերը նկարելն է, իսկ ամենաբարդը՝ աչքերը և գույների ճիշտ ընտրությունը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել