Ermenihaber.am-ը գրում է.

Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Ստամբուլ:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Անգելա Մերկելի այցը աշխատանքային բնույթ: Նա մի շարք հանդիպումներ կանցկացնի Ստամբուլում:

Նշվում է, որ Մերկել-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը,  մաքսային միության արդիականացման և վիզայի ազատականացման հարցերը:

Նախատեսվում է, որ հանդիպմանը քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, մասնավորապես` Լիբիայի և Սիրիայի հարցերը:

Հիշեցնենք, որ 2020-ից հուլիսից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու է Գերմանիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել