Aysor.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իշխանական շրջանակների ճնշումը շարունակվում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Սամանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը կատարված խուզարկություններին:

«Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում իրավաահ մարմինների կողմից կոնկրետ դատավարական գործողություններին գնահատական տալուց, որովհետև դա նախ իրավական խնդիր է: Միշտ սպասում եմ տեսնեմ, թե իրավական գործողություններն ինչ ընթացք են ունենում, նոր հնչեցնում եմ քաղաքական գնահատական, բայց  մի բան չեմ կարող չասել՝ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իշխանական շրջանակների ճնշումը շարունակվում է, որը պատվաբեր չէ իրավական պետության, այդ թվում՝ ՀՀ համար, իսկ թե դրանք կոնկրետ ինչ նպատակով են արվում և ինչ արդյունք կարող են տալ, դա չեմ կարող ասել», - ասաց Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել