Tert.am-ը գրում է.

ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշումից զատ պետք է ունենային նաև Սահմանադրական դատարանի համապատասխան ակտը, որովհետև Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության կարգավորումների ժամանակահատվածում: Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ կատարվող գործողություններն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն և քաղաքական հետապնդման տարրեր են պարունակում:

«Ես դադարել եմ զարմանալ իշխանության հակաօրինական և հակաիրավական գործողություններից: Օր-օրի նրանք ապացուցում են այդ և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու վերաբերյալ գործողությունների հաջորդականությունը չեն դադարում»,- ասաց Հայրապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել