Անգամ կրոնը սահմաններ չունի, երբ հերթը հասնում է կյանք տվող ու ապրել սովորեցնող մտքերին։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ բուդդայականության հիմնադիր Բուդդայի 16 մտքերին, որոնք կփոխեն ձեր մտածողությունն ու ապրելաձևը։ 

1. Եթե ինչ-որ մեկը մարտում հաղթի հազար հոգու, իսկ մյուսը հաղթի միայն ինքն իրեն, ապա հենց այս երկրորդն էլ կլինի ամենամեծ հաղթողն աշխարհում:

2. Կանգ մի առեք անցյալում, մի երազեք ապագայի մասին, կենտրոնացրեք ձեր մտքերը միայն ներկայի վրա:

3. Դուք ինքներդ եք ձեր ուսուցիչը:

4. Մի արա դիմացինին այն, ինչը կարող էր նաև քո տանջանքների պատճառը դառնալ:

5. Հայրը որդի է դառնում մյուս կյանքում, մայրը՝ կին, իսկ թշնամին՝ ընկեր. ամեն բան փոխվում է:

6. Ամենաանհրաժեշտ բանը սիրող սիրտն է:

7. Չկա, չի եղել ու չի լինի այնպիսի մարդ, որն արժանի է միայն պարսավանքի կամ միայն գովեստների:

8. Քամուն հակառակ նետված չարը վերադառնում է փոշու պես:

9. Բառերը ուժ ունեն և կարող են կործանել կամ բժշկել: Ճիշտ ու բարի բառերը կարող են փոխել մեր աշխարհը:

10. Ինչ-որ բան կորցնելու ամենաուղիղ ճանապարհն այդ բանից կառչելն է:

11. Մեզ ոչ ոք, բացի ինքներս մեզանից, փրկել չի կարող: Ոչ ոք չի կարող ու չի անի: Մենք ինքներս պիտի անցնենք մեր ճանապարհը:

12. Հազար մոմ կարելի է վառել մի մոմից, և դրանից նրա կյանքը չի կարճվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես:

13. Փափուկ եղեք երիտասարդների հետ, հոգատար՝ տարեցների հետ, համբերատար՝ թույլերի և մոլորյալների հանդեպ: Ձեր կյանքում կա՛մ եղել եք, կա՛մ դեռ կլինեք այդ կարգավիճակներից յուրաքանչյուրում:

14. Երեք բան կա, որ անհնար է թաքցնել, արևը, լուսինը և ճշմարտությունը:

15. Կարող եք ողջ տիեզերքում փնտրել այնպիսի մեկին, որն արժանի է ձեր սիրուն ու նվիրվածությանն ավելի, քան դուք, բայց երբեք չեք գտնի նման մարդու ոչ մի տեղ ու երբեք: Դուք, ինչպես ոչ ոք այս աշխարհում, արժանի եք ձեր սեփական սիրուն ու նվիրվածությանը։ 

16. Սիրո և հավանելու միջև տարբերությունը հետևյալն է․ երբ հավանում ես ծաղկին, ուզում ես պոկել այն, երբ սիրում ես ծաղկին, ջրում ես նրան, որ չթոշնի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել