Pastinfo.am-ը գրում է.

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Քննիչներն այնտեղ ոչինչ չեն գտել։՚ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Փնտրում էին փաստաթղթեր։ Դրանք չէին կարող լինել իրականության մեջ Հրայր Թովմասյանի բնակարանում»,-ասաց Ամրամ Մակինյանը՝ չմանրամասնելով, թե ինչ փաստաթղթեր են փնտրել քննիչները։

Ամրամ Մակինյանը նաև հայտնեց, որ Հրայր Թովմասյանի տանից ոչինչ չի առգրավվել։

Ամրամ Մակինյանը ևս մեկ անգամ նշեց, որ մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի բնակարանը խուզարկելու վերաբերյալ որոշումը տրամադրվի Հրայր Թովմասյանին, ինչպես նաև Միհրան Պողոսյանին՝ ծանոթանալու որոշմանը. «Ծանթանալ չի ենթադրում, որ քննիչն ընթերցի մենք լսենք։ Կա դատավարական կարգ։ Փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով չի տրամադրվել Հրայր Թովմասյանին և Միհրան Պողոսյանին»,-հավելեց Ամրամ Մակինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել