Ֆրանսիացի դիզայներ Ժան-Պոլ Գոտիեն նորաձեւության իր վերջին ցուցադրությունն է անցկացրել Փարիզի Շատլ թատրոնում: Jean Paul Gaultier մակնիշի շոուի հեռարձակումը հայտնվել է YouTube-ում։

Միջոցառումը տեղի է ունեցել հունվարի 22-ին տեղական ժամանակով ժամը 20:30-ին: Այն նվիրված էր մոդելագործի կարիերայի 50-ամյակին: Դեֆիլեին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող մոդելներ, մասնավորապես, ռուսաստանցի Իրինա Շեյքը եւ բուռլեսկի ոճի շոուի կատարող Դիտա ֆոտ Տիզը: Ցուցադրության ավարտին հարթակ է դուրս եկել Գոտիեն ինքը:

Նա ամենօրյա աշխատանքային հագուստով էր՝ կապույտ կոմբինեզոն՝ վեր ծալած թեւքերով, նավաստու շապիկ եւ կեդեր: Մոդելագործը խոնարհումով շնորհակալություն է հայտնել հանրությանը եւ մնացել է բեմի վրա՝ պարելու մոդելների հետ:

Այն, որ այդ ցուցադրությունը վերջինն է դառնալու իր մասնագիտական գործունեության մեջ, Գոտիեն անձամբ է լրագրողներին հայտնել հունվարի 17-ին: Հավելենք, որ Ժան-Պոլ Գոտիեն իր կարիերան սկսել է Պիեռ Կարդենի նորաձեւության տանը, 1976 թվականին հիմնել է սեփական բրենդը: Դիզայները բեմական կոստյումներ էր ստեղծում Մադոննայի, Մերիլին Մենսոնի, Քայլի Մինոուգի, Միլեն Ֆարմերի եւ ուրիշների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել