Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Գործարարը 115,5 միլիարդ դոլար ցուցանիշով առաջ է անցել Louis Vuitton Moеt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից, որի կարողությունն այժմ գնահատվում է 112,9 միլիարդ դոլար: Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն ունի 110,4 միլիարդ դոլար:

Մի քանի օր առաջ Առնոն Forbes-ի ցուցակում Բեզոսին դուրս էր մղել առաջատարի դիրքից: Հրատարակությունում գործարարի հաջողությունը բացատրել են նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի 0,7 տոկոս թանկացմամբ, ինչը նրան 1,9 միլիարդ դոլար է բերել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել