Հայաստանի   Հանրապետության վարչապետ՝ պարոն Ն. Փաշինյանին ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈՒ պահեստազորի

մայոր՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանից.

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Հարգելի պարոն վարչապետ, նախ կրկին ցանկանում եմ շնորհավորել Ձեր անցած ամանորյա տոները, ցանկանում եմ հայտնել այն, որ թեև ես ամանորի գիշերը ներկա չեմ եղել հանրապետության հրապարակում, սակայն հետեվելով լրատվամիջոցների հրապարակումներին ես հասկացա այն, որ փաստորեն Դուք այդքան մարդկանց հրավիրել էիք հանրապետության հրապարակ որպիսի իրենք դրսի կողմից հետեվեին նրան թե Դուք Ձեր հարազատներով, բարեկամներով և մոտիկներով ինչպես էք օբյեկտում նշում ամանորի տոնը, շատ ճիշտ էք արել, ժողովուրդը նախ պետք է նայի և սովորի այն թե ինչպես է պետք ուտել սեղանի վրայի ուտեստը, իսկ հետո՝ հաջորդ տարի, արդեն ունենալով համապատասխան գիտելիքներ ճիշտ ձևով այն իրագործել:

Իսկ հիմա ցանկանում եմ անցնել իմ սույն բաց նամակիս բուն թեմային: Հարգելի պարոն վարչապետ, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ այն մասին, որ եթե հարցերի լուծումը չի տրվում ապա այդ հարցերը ինքն իրենց չեն լուծվում և շարունակում են մնալ խնդրահարույց:

Այսպիսով, հարգելի պարոն վարչապետ ես ու բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում ենք իմանալ այն թե՝

  1. Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք փոխհատուցումների հարցը?
  2. Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողներին ոչ աշխատանքային օրերին աշխատացնելու և դրա դիմաց չվճարված գումարների տրամադրման հարցը?
  3. Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողների հասանելիք բնակարանների տրամադրման հարցը?
  4. Երբ էք Դուք իվերջո պատասխանելու թե ուրեն կորել այն հազարական դրամները որոնց մասին Ձեզ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր՝ պարոն Տ. Ուրիխանյանը?

 

Հարգելի պարոն վարչապետ, բացի վերոգրյալից նաև ցանկանում եմ միքիչ թարմացնել ՀՀ զինծառայողներին առնչվող խայտառակ խնդրահարույց հարցերի ցանկը:

Այսպիսով, պարոն վարչապետ, փաստորեն ներկայումս, գործող՝ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել որպիսի կարողնան ձևակերպել Ձեր և Ձեր թիմակիցների կողմից սահմանված կարգի համաձայն՝ համապատասխան փաստաթղթերը, հաստատել դրանք նոտարի մոտ և նոր դրանից հետո իրավունք ձեռքբերել ստանալու իրենց հասանելիք բնակ վարձերը, ընդորում տեղեկացնեմ Ձեզ, որ այդ այսպես ասած գործընթացը կատարվում է ամեն տարի նորից ու նորից:

Հարգելի պարոն վարչապետ, ուսումնասիրելով տվյալ ոլորտը՝ տվյալ հարցը կարգավորող օրենսդրական նորմը և կատարելով դրա տարական վերլուծությունը, առնվազն ինձ համար պարզ է դառնում հետևյալը՝

Պայմանագրային զինծառայողին ընդունելով ծառայության և նշանակելով համապատասխան զորամասում ծառայության, պետությունը պարտավորվածու­թյուն է ստանձնում ապահովել իրեն ծառայողական բնակարանով, որպիսի նա և նրա ընտանիքի անդամները բնակվելու տեղ  ունենան, սակայն ելնելով նրանից, որ ոչ բոլոր, կամ ավելի ճիշտ կլինի ասել գրեթե բոլոր զորամասերում առկա է պրոբլեմատիկ խնդիրներ կապված բանակ. Ֆոնդի հետ, ՀՀ օրենսդիրը նախատեսել է համապատասխան չափով բնակ. վարձի տրամադրման տարբերակը, որպիսի զինծառայողը այդ գումարով վարձակալի այդ բնակարանը: Այսինքն, վերոգրյալից գտնում եմ, որ նույնիս Ձեզ համար պետք է որ պարզ լինի այն, որ այդ ծառայողական բնակարանը կամ դրա փոխարեն տրամադրվելիք բնակ. վարձը ստանալու համար պայմանագրային զինծառայողը պարտավոր չէ նույնիս մեկ լումա ծախսել, քանի որ պետությունը պարտավորվածություն է կրում այն տրամադրել, սակայն արի ու տես, որ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել որպիսի ստանան այն ինչն պետությունը պարտավոր է իրենց տրամադրել:

Հարգելի պարոն վարչապետ ելնելով վերոգրյալից կամա թե ակամա հարց է ծագում՝ Դուք և Ձեր թիմակիցները գիշերները չեք քնում և մտածում էք թե էլ ոնց խախտեք զինծառայողների իրավունքները կամ թալանեք իրենց?

23.01.2020թ.

ՀՀ քաղաքացի                                          Ց. Խաչատրյան                        

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել