Իտալացի հայտնի դերսանուհին իր մեջ միավորում է գեղեցկությունը, տաղանդը, խարիզման և իմաստությունը։ Եվ անգամ լինելով բավականին մեծ տարիքի (արդեն 85 տարեկան է), միևնույն է, նա չի հրաժարվում դեկոլտեով իր ավանդական կերպարից։ Այս կնոջից շատ բան կա սովորելու։ Այսպես՝ Սոֆի Լորենի Լավագույն մտքերը։
- Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան հավատը, որ ինքը գեղեցիկ է։
- Ինքնակարգապահությունը կյանքի շատ ոլորտներում հաջողության բանալին է։ Բարդ է անկրկնելի դառնալը, եթե դուք ծույլ եք։
- Հագուստն անձին բացահայտելու ամենահասարակ միջոցն է։
- Համարվում է, որ երեսի թերությունները պետք է թաքցնել։ Բայց ի՞նչ է թերությունը։ Շատ դեպքերում անսովոր գծերն ավելի լավ է ընդգծել և ոչ թե թաքցնել։
- Գեղեցկությունn ինքնազգացում է, և այն արտացոլվում է քո աչքերում։ Դա ֆիզիկական երևույթ չէ։
- Յուրաքանչյուր կին նստում է իր զարդասեղանի մոտ, վերածվում նկարչի և սուզվում արվեստի աշխարհում։ Ավելի ճիշտ` նա հնարավորություն է ստանում։
- Ինչով էլ ես զբաղվեմ, ես այդ ամենն անում են համբերատարությամբ, նպատակասլացությամբ և հաճույքով։
- Իրական կինը գիտակցում է, թե որքան բախտավոր է, որ կին է ծնվել։
- Խելացի կանանց տղամարդիկ նշում են, գեղեցիկներին՝ աչքերով գրավում են և միայն հմայիչներին չեն մոռանում։
- Ֆիզիկական վարժությունները քեզ ավելի նուրբ են դարձնում։ Երբ դու կանոնավwր կերպով վարժությունnերի համալիր ես անում, ապա դու ավելի հպարտ և սահուն ես քայլում, ասես ողջ փողոցը քոնն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել