Hraparak.am-ը գրում է․

Եվ այսպես սոցիալական ցանցում  Քոչարյանի ազատ արձակումը պահանջող անձը գնում է նրա գրասենյակ, պատանդներ վերցնում, զենքը պահում հղի կնոջ վրա, կրակում, երկխոսում ու վնասազերծվում, նստում է ոստիկանապետի մեքենան ու գնում։ «Էրեբունի պլազայի» «անցքերին» հետևող մարդկանցից շատերը օպերացիայի ավարտից կես ժամ հետո եզրակացրեցին, որ կատարվածն ընդամենը շոու է։ ՆԺԿ -ից Արամ Կարապետյանը տպավորություն է ստացել, որ ինչ-որ գեղարվեստական ֆիլմ էր նկարահանվում, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն էլ գրել է․«Կենտրո՞ն, Էրեբունի պլազա՞, կոֆե՞ ...Ասում ա էչգիտեմ շոֆերն ով էր, բայց դուռը ոստիկանապետն էր բացում պասաժիրի համար»։  Բայց զավեշտների զավեշտն մնում է հարցը, թե ինչո՞ւ է Քոչարյանի ազատությունը պահանջող անձը գնում այնտեղ կրակելու։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով ասաց, որ վերջին շրջանում թատերական էժանագին ներկայացումներն ուղղակի տգետ սցենարներով են մշակվում, նաև հարցրեց՝ «լավ, մինչև վերջ է շարունակվելու էդ տկարամտությունը»։ Նա նշեց, որ իսկապես  չի զարմանա, եթե մի օր ավտոմատավոր մեկը գնա Քոչարյանի առանձնատուն, սպանի նրա ընտանիքի բոլոր անդամներին ու վերջում պահանջի նրա ազատությունը։«Հիմա մի որևիցե նորմալ մարդ ինձ կբացատրի՝ Քոչարյանի կողմնակիցն ինչո՞ւ էր ավտոմատը ձեռքը մտել Քոչարյանի գրասենյակ և պահանջում նրան ազատ արձակել, որևիցե նորմալ մարդ կարո՞ղ է դա բացատրել»։
Վերլուծաբան Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այս  խառանշփոթը ցույց է տալիս, թթե իրավիճակն այնքան էլ  վերահսկելի չէ։ Այն  պահի դրությամբ, երբ հայտնի չեն կարևոր մանրամասներ, բացի դեպքից ու նրանից, որ կրակողը, փաստորեն, «քոչարյանական» է, Վիգեն Հակոբյանը դեռ վերջնական եզրահանգումներ չի արել և առայժմ միակն այն է, որ սա շատ նման է տարբեր սպանություններով, ինքնասպանություններով , ահաբեկչություններով   90 -ականներին։ Բայց, ասաց, որ եթե այն ժամանակ անկայունությունը իշխանության ներսում իշխանության վերաբաժանման նպատակով էր, ապա հիմա՝ ոչ լրիվ  վերահսկելի լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել