Factor.am-ը գրում է.

Շնորհակալ եմ Ռուբինյանին՝ ինձ գովելու համար։ Factor.am-ի հետ զրույցում այս խոսքերն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Գրառումով նպատակ ունեի Ռուբեն Ռուբինյանի անլրջությունը ցույց տալու»,- շեշտեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում դիմել էր իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին և ասել՝ երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել, այլ փակվել ձեր ամրոցում և շարունակել դիտել «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթը:

Ռուբինյանն էլ պատասխանել էր, որ շատ է հավանում տիկին Սամսոնյանին. բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ և, ամենակարևորը, բարի և հավասարակշիռ։

Սամսոնյանը պատասխանեց նաև այն մեղադրանքներին, որ իրենք կարոտում են նախկին իշխանությանը՝ վստահեցնելով, որ իրենք չեն կարոտում նախկին իշխանությանը. այս իշխանությունը չի թողնում, որ որևէ մեկը կարոտի նախկիններին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել