Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առայժմ զերծ է մնում Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից։

«Փաստինֆո»-ի  հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ

Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դեպքի ժամանակ ինքը գրասենյակում չի եղել։

Հիշեցնենք, որ Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել, ոստիկանությունը տեղում գործողություն է իրականացնում։

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

«Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-տեղեկացրել էր ոստիկանության ֆեյսբուքյան էջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել