Hraparak.am-ը գրում է.

Հենց նոր Էրեբունի Պլազայում աշխատող անձը մեզ տեղեկացրեց, որ ըստ իրենց հասած լուրերի, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել է՝ ցույց տվեք որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Մեր զրուցակիցը ասաց, որ ինքը վերելակով բարձրանալիս է եղել և  լսել է, որ սկսել են կրակոցներ արձակել։ Հիմա իրենց ասվել է, որ դուրս չգան գրասենյակներից, ներսում մնան, մինչև կպարզվի, թե զենքով անձն ով է, որտեղ է, ինչքանով է վտանգ ներկայացնում շենքում գտնվողների համար։ Զինված մեծ ստորաբաժանում է բերվել Էրեբունի Պլազայի մոտ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել