Aysor.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք հնարավորինս փորձում ենք կատարել հրապարակային և թափանցիկ գործողություններ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ԼՀԿ նախաձեռնության տապալմանը։

«Օրենքից շեղում կատարելը, մեր գնահատմամբ, կարող է շատ վատ նախադեպ լինել։ Հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծվելն է, այլ թույլ տալը, որ հարցը քննարկվի այն կառույցում, որը լիազորված է դա անել։ Ի վերջո, ավագանին մանդատ է ստացել՝ համապատասխան գործառույթներ իրականացնելու», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Լիլիթ Մակունցը հավաստիացրեց՝ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել