Tert.am-ը գրում է.

Պարոն Միրզոյան, իմ բոլոր պահանջներն ուղղված են Ձեզ, մենք երկու օրվա ընթացքում արձանագրել ենք, որ ԱԺ նախագահն անաչառ արբիտր չէ. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«ԱԺ նախագահը Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ ներկայացնում է խորհրդարանը և ներկայացնում է բոլոր պատգամավորներին: Մենք երկու օրվա ընթացքում արձանագրել ենք, որ ԱԺ նախագահն անաչառ արբիտր չէ և ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը: ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ Աժ նախագահը ոտնահարում է իրավունքներ և օգտվում է կանոնակարգ օրենքից այնպես, ինչպես երբեք որևէ մեկը չի օգտվել: «Պետք է այստեղ հստակ ասել, որ ցանկացած սանկցիա, որ այդտեղ նշված է, դրանք բացառիկ միջոցներ են և չեն կարող ամեն օր կիրառվել: Դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն որևէ մեկի համար: Դուք սանկցիաները չարաշահել եք, և դա է պատճառը նաև, որ ինձ համար այլևս անաչառ արբիտր չեք և չեք ներկայացնում ամբողջ ԱԺ-ն»,- շեշտեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել