Ճիշտն ասած՝ ես էլ էի անհամբեր սպասում տարատեսակ միջազգային վարկանիշային տվյալներին: Ինձ հետաքրքիր էին արևմտյան համակարգի երեսպաշտության սահմանները: Իմանալով, որ Հայաստանում քաղաքական և մերձքաղաքական սպանությունները ռեկորդներ են խփում, որ լրատվականների վրա հարձակումները պարբերական բնույթ են կրում, որ տենդեր բառի մասին պետությունը առհասարակ մոռացել է, ու պետական միջոցները անբռնազբոս մսխվում են, քանի դեռ վերև ես մուծվում, ի՞նչ են ասում «փորձագետները»:

Առաջին ծիծեռնակը Economist-ի վարկանիշն էր, որը ավանդաբար քայլառաստների հիմնական փիառշիկն է: Անցած տարի նրանք Հայաստանը տարվա երկիր էին ճանաչել ու ևս մի քանի գովեստի հոդվածներ նվիրել, իսկ հիմա ճանաչել են ժողովրդավարության փարոս առնվազն Կովկասի մակարդակով: Ենթադրում եմ՝ նույնը կլինի Transparency-ի կոռուպցիոն աղյուսակում ու Freedom House-ի խոսքի ազատության սանդղակում: Սա պարզ է ու ակնկալելի:

Մեզ պետք է ուրիշ բան հետաքրքրի. լավ, բա ո՞րն է պատճառը, որ արևմուտքը Փաշինյանին նման վստահության կանխավճար է տալիս: Ընդ որում, կանխավճարը ոչ միայն վիրտուալ տեղեկատվական աջակցության տեսքով է, այլ շատ շոշափելի նյութական․ Հայաստանը դարձել է միջազգային մակարդակի փողերի լվացման կենտրոն: Հիմա այս ամենի նպատակը ո՞րն է: Ի՞նչ են իրենք ակնկալում Փաշինյանից այս ամենի դիմաց: Ինչո՞ւ Սիրիան հեղաշրջումից անմիջապես հետո վիզային ռեժիմ մտցրեց: Ինչո՞ւ Իրանը սկսեց կապերը խզել: Ինչո՞ւ են ադրբեջանցիք ամեն կերպ արտահոսքեր կազմակերպում, ո՞ր հարցում են վռազեցնում: Ու վերջապես, ինչո՞ւ Փաշինյանին թույլ չեն տալիս ՊՆ բյուջեն ավելացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել