Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել են սուրճի 30 սիրահարներ եւ 29 հոգի, որոնք կոֆեին չեն գործածում: Կամավորները կատարել են աերոբային վարժությունների մեկ ցիկլ կամ ընդունել են մեկ բաժնաչափ կոֆեին, որը համարժեք է մեկ գավաթ սուճի: Դրանից հետո կատարվել են աշխատանքային հիշողության թեստեր, հիշողություն, որը մարդուն թույլ է տալիս մտքում պահել տեղեկատվությունը, որով նա այդ պահին աշխատում է: Պարզվել է, որ արագ եւ կարճատեւ զբոսանքը նույնպիսի (կամ նույնիսկ ավելի մեծ) ազդեցություն է գործում հիշողության վրա, քան կոֆեինը: Այդ արդյունքը միատեսակ է եղել ինչպես սուրճ սիրողների, այնպես էլ նրանց համար, ովքեր այն չեն ըմպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել