Ամերիկացի դերասան Քեվին Սփեյսիին սպառնում են սեռական ոտնձգությունների հետ կապված նոր հայցով, հաղորդում է RadarOnline-ը:

Մերսողի որդին, որը մահացել էր դերասանի դեմ դատական հայց ներկայացնելուց հետո, հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել դատական գործընթացը: Սքայ Ալվեսն ասել է, որ մահից առաջ հայրը մանրամասն նկարագրել է դերասանի կողմից իր դեմ ուղղված ոտնձգությունները: Տղամարդը հավելել է, որ դատաքննության ընթացքում կբացահայտի բոլոր մանրամասները:

«Սա հորս ժառանգության մի մասն է, քանի որ նա առաջիններից էր, ով խոսեց Սփեյսիի դեմ, մյուսները խոսեցին, քանի որ նա խոսեց»,- ասել է Ալվեսը:

Սփեյսիի շուրջ սեքս-սկանդալ է բռնկվել 2018-ի աշնանը: Նրան ոտնձգությունների և բռնաբարությունների համար մեղադրել են առնվազն 15 հոգի, այդ թվում նրա ինը գործընկերները, որոնցից «Սթարթրեք» հեռուստասերիալի դերասան Էնթոնի Ռեպը ենթադրյալ ոտնձգությունների պահին եղել է 14 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել