Ամեն տարի միայն Հոլիվուդում նկարահանվում է ավելի քան 500 ֆիլմ։ Այդ ֆիլմերի մի մասն իրենց ստեղծողներին միլիարդներ են բերում, իսկ մի մասն էլ ընդհանրապես եկամուտ չեն ապահովում։ Նույնը տեղի է ունենում նաև դերասանների հետ. ոմանք «աստղային» դեր են ստանում, իսկ ոմանց աշխատանքն էլ մնում է աննկատ։ Սակայն երբեմն ստացվում է այնպես, որ կերպարը բառացիորեն «կպչում» է դերասանին, և որքան էլ փորձի այլ դերեր մարմնավորել, միևնույն է, հանդիսատեսի մոտ նա ասոցացվում է այդ դերի հետ։

Ջենիֆեր Քուլիջ

1999 թվականին նկարահանված «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմում Ջենիֆերը մարմնավորել է Սթիֆլերի մորը։ Այդ դերը դերասանուհուն դարձրեց հայտնի։ Սակայն նա հեռուստատեսությունում սկսել էր աշխատել դեռևս 1980-ական թվականներից և մինչև հիմա շարունակում է նկարահանվել, ճիշտ է, ոչ գլխավոր դերերում։

Ջենիֆեր Գրեյ

1987 թվականին դուրս եկավ «Կեղտոտ պարեր» ֆիլմը, որտեղ Ջենիֆերը, ով այդ պահին 27 տարեկան էր, խաղաց 17-ամյա Ֆրենսիս Հաուսմանի դերում։ Դերը դերասանուհուն դարձրեց «Ոսկե գլոբուսի» դափնեկիր, սակայն դարձավ նրա միակ հաջող դերը. ոչ դրանից առաջ և ոչ էլ դրանից հետո նրան այլևս չառաջարկեցին գլխավոր դերեր։

Սիգուրնի Ուիվեր

«Օտարը» եռապատումի առաջին ֆիլմը դուրս է եկել 1979 թվականին, և այդ ֆիլմի ցուցադրությունից հետո Սիգուրնի Ուիվերը միանգամից հայտնի դարձավ։ Էլլեն Ռիփլիի դերը նրան մի շարք պարգևներ բերեց, այդ թվում՝ նաև «Օսկար»։

Չնայած որ այլմոլորակայինների մասին ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 1997 թվականին, իսկ դերասանուհին էլ նկարահանվել է շատ այլ ֆիլմերում, միևնույն է, հեռուստադիտողի համար նա շարունակում է մնալ լեյտենանտ Ռիփլին։

Ռոուեն Աթկինսոն

Աթկինսոնը, իսկ ավելի ճիշտ նրա հերոսը՝ Միստր Բինը, ծանոթ է բոլորին։ Շոուի աաջին մասը դուրս է եկել 1990 թվականին, իսկ վերջինը՝ 5 տարի անց։ Սերիալը մեծ հեղինակություն էր վայելում և էկրանների մոտ էր հավաքում ավելի քան 20 մլն մարդու։

Ի տարբերություն այստեղ նշված այլ դերասանների՝ Աթկինսոնը շատ հազվադեպ է դուրս գալիս պարոն Բինի կերպարից, անգամ եթե մարմնավորում է այլ կերպարների, օրինակ՝ գործակալ Ջոնի Ինգլիշին։

Տոբի Մագուայր

Տոբի Մագուայրի գործունեությունը սկսվել է 1993 թվականից՝ «Այս տղայի կյանքը» ֆիլմից, որտեղ նա նկարահանվեց Ռոբերտ դե Նիրոյի հետ։ Սակայն դերասանի իրական փառքը եկավ այն ժամանակ, երբ նա նկարահանվեց «Սարդ-մարդը» եռապատումում, որտեղ նա մարմնավորում էր Փիթեր Փարքերին։

Սարդ-մարդուց հետո դերասանը գրեթե չի նկարահանվում, սակայն ֆիլմարտադրությունից նա չի բաժանվել. ներկայումս Մագուայրը զբաղվում է ֆիլմերի պրոդյուսերությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել