Tert.am-ը գրում է.

Անհասկանալի ու աբսուրդային է, որ իշխանությունը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ՝ առանց հանրային քննարկման օրակարգ բերելու, թե հատկապես ի՞նչն են ուզում փոխել, ո՞ր խնդիրներն են ի հայտ բերել Մայր օրենքը փոխելու ակտուալությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Առաքելություն» կուսակցության համահիմնադիր Մանուկ Սուքիասյանը:

«Այսօր զոնդաժ է գնում, թե կարելի է ավտորիտար կառավարման տարրեր մտցնել՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու համար: Թող ոչ մեկի մտքով չանցնի ավտորիտար համակարգ հաստատել մեր երկրում, մենք ո՛չ դրա իրավունքը, ո՛չ էլ ռեսուրսը չունենք: Ավտորիտարիզմի անվան տակ թող չփորձեն խնդիրներ լուծել»,- ասել է Մանուկ Սուքիասյանը:

Ըստ քաղաքական գործչի՝ ողջունելի չէ այն, որ սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել, քանի որ քաղաքական խնդիր է դրված՝ ազատվելու ՍԴ-ի գործող կազմից:

Մանուկ Սուքիասյանի կարծիքով՝ և՛ Հայկ Հարությունյանի, և՛ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների վրա լույս է սփռում մի հետաքրքրական դրվագ. «2018-ի օգոստոսին ԱԱԾ նախկին տնօրեն Վալերի Պողոսյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե ինքը ժամանակին խոսել է 2008 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու հարցով ՍԴ անդամների նկատմամբ ճնշումների մասին, ասել է՝ իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մտածե՞լ է իմ անվտանգության մասին: Իշխանությունը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել նախկին բարձրաստիճան իրավապահների անվտանգությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել