Այս մարդիկ վարում էին սովորական կյանք։ Նրանց բոլորը սիրում էին և գնահատում։ Մարդկանց մտքով անգամ չէր անցնում, որ, նրանց կողքին գտնվելով, կարող էին դառնալ նրանց հերթական զոհը։

Փոլ Դենիս Ռիդ - «Ֆասթ-ֆուդի մարդասպանը»

90-ական թվականներին Ռիդը Նեշվիլում փորձում էր շարունակել քանթրի երաժիշտի իր աշխատանքը։ Սակայն երևի թե գումարի չբավականացնելու պատճառով նա թալանեց արագ սննդի 3 ռեստորան, որտեղ դաժանաբար սպանեց բոլոր աշխատողներին։

Վիլյամին «Մինի» Դին - «Սաութլենդի վհուկը»

Մինի Դինը ապրում էր Նոր Զելանդիայում և գումար էր վաստակում երեխաներ դաստիարակելու միջոցով։ Շուտով երեխաները սկսեցին մահանալ, սակայն այս հանգամանքի վրա շատ քչերը ուշադրություն դարձրին, քանի որ այդ ժամանակահատվածում երեխաների մահը շատ տարածված էր։ Ոստիկանությունը երեխաների մարմինները հայտնաբերեց նրա այգում թաղված։ Մինի Դինը Նոր Զելանդիայի պատմության մեջ միակ կինն է, որին մահապատժի են ենթարկել։

Քրիստիան Գիլբերտ - «Մահվան հրեշտակ»

90-ական թվականներին Քրիստիանը Մասաչուսեթսի բժշկական կենտրոնում բուժքույր էր աշխատում։ Նա սպանել է իր 4 հիվանդներին, որոնց չափից շատ ադրենալին էր ներարկել։ Բուժքույր աշխատելու 7 տարիների ընթացքում նրա հերթափոխի ժամանակ մահացել է ավելի քան 350 մարդ։

Բրունո Ֆերնանդես դաս Դորես դի Սոզա

Դի Սոզան բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ 2010 թվականին նա սպանեց իր ընկերուհուն, որից հետո կտրատեց նրան և կերակրեց շներին։ 2019 թվականի փետրվարին նա ազատ արձակվեց և կրկին վերադարձավ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։

Ռոդնի Ալկալա – մարդասպանը՝ «Ծանոթությունների խաղից»

Ռոդնին իր զոհերի հետ ծանոթանում էր «Ծանոթությունների խաղ» շոուի ժամանակ, որտեղ ներկայանում էր որպես լուսանկարիչ։ Զոհին սպանելուց հետո նա մահացածի մարմինը լուսանկարում էր տարբեր դիրքերով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել