Factor.am-ը գրում է.

Հունաստանում առաջին անգամ նախագահի պաշտոնում կին է ընտրվել։ Այս մասին հայտնում է euronoews-ը։

Խորհրդարանական ընտրության արդյունքում երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Բարձրագույն վարչական դատարանի նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն։ Քվեարկության ընթացքում 300 պատգամավորից 261-ն աջակցել է Սակելարոպուլուին։

Նշենք, որ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր առնվազն 200 ձայն։ 63-ամյա Եկատերինա Սակելարոպուլուն Հունաստանի նախագահի պաշտոնում փոխարինի Պրոկոպիս Պավլոպուլոսին, որը ղեկավարում էր 2015 թվականի մարտից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել