Hraparak.am-ը գրում է.

Դատարանը հետ է վերադարձրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ ընդդեմ Նարեկ Մալյանը ներկայացրած քաղհայցը թերի լինելու պատճառով։ Այս մասին տեղեկացանք Նարեկ Մալյանից։ Բադասյանի քաղհայցը վերաբերում է պատվին ու գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելուն։

Մալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս հայցադիմումը չի ստացել և տեղյակ չէ, թե իր որ հրապարակումն է վիրավորել Բադասյանի պատիվն ու գործարար համբավը, նա խայտառակ որակեց այն հանգամանքը, որ դատարանը հետ է տվել արդարադատության նախարարի հայցը, քանի որ Բադասյանը որոշ ժամանակ աշխատել է փաստաբան, իսկ հայցադիմում գրելը իրավաբանական տարրական գիտելիքներ է պարունակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել