Tert.am-ը գրում է.

Այսօր շուրջ մեկ ժամ փակ է եղել Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը, բացվել է մոտ 1,5 ժամ առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

«Ակցիային շուրջ 150-200 մարդ էր մասնակցում, որոնք դեմ էին սպանդանոցների մասին որոշմանը: Անձամբ եմ իրենց հետ հանդիպել ու խնդրել, որ բացեն ճանապարհը, մինչև կառավարությունն այսօր ժամը 4-ին վերջնական որոշում կհայտնի»:

Համայնքապետը նշեց, որ երեկ կառավարությունում ներկա է եղել սպանդանոցների հարցով քննարկման: Նրա խոսքով՝ բոլորն էլ կողմ են, որ անասունների մորթն իրականացվի սպանդանոցներում, բայց մինչ այդ անհրաժեշտ է պայմաններ ապահովել:

Մելքոնյանը չբացառեց, որ անասնաբույծների համար ոչ ձեռնտու որոշման դեպքում ակցիան կվերսկսվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել