Այ հենց սա է նոր Հայաստանը։ Դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում, լայք դնելու համար գործից են հանում, դեմ արտահայտվելու համար թաթիկներն են ուզում կտրել, իսկ կոնկրետ սպառնալիքի համար, այն էլ՝ ոստիկանի կողմից հնչեցված, ընդամենը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։

Բայց այս փաստը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Իրականում իշխանությունը ցույց է տալիս, որ եթե դու խաղում ես իրենց կողմից, ապա քեզ որևէ վտանգ չի սպառնում։ Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելու են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել, և ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա»։ Էլի ձերն է, տղերք, բայց դա էլ ձեզ չի փրկի, քանզի նույն այդ ոստիկանությունում նման մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածն էլ արդեն հասցրել են ձեզանից զզվել։

#վենդետալինելուէ

Կից նյութն այստեղ՝ ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանության սերժանտը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել